ամեն բան իրար խառնվեց երբ մի օր
կանգառից դուրս կանգառն արգելվեց
իմ ճամփեքին հոծ գծերը վրձնով են փորած
շրջադարձերը միշտ նույն կետին են բերում
բոլոր ցուցանակներն ասում են՝ stop
կարմիրը վառվում ա խաչմերուկում
ու մոխրանում
մոխրագույն
մեր ճամփեքը զուգահեռ ու ծուռ են
ամեն հատման կետում կարմիրն ա վառվում
ես ուղիղ եմ ու հավերժ ձգտում եմ զրոյի
հետո էլ ասում են՝
զրոյի չեն բաժանվում
զրոյից չեմ բաժանվում
քո ճամփեքին անցումներ չկան
սխալ տեղից անցա։
կանաչն էլ վառվեց խաչմերուկում
մոխրացավ
մոխրա ցավ
ամեն բան իր տեղն ընկավ
երբ կանգառից դուրս իջա ու
կանգնեցի խաչմերուկում թարթող դեղինի տակ
ու մոխրանում
մոխրագույն
մեր ճամփեքը զուգահեռ ու ծուռ են
ամեն հատման կետում կարմիրն ա վառվում
ես ուղիղ եմ ու հավերժ ձգտում եմ զրոյի
հետո էլ ասում են՝
զրոյի չեն բաժանվում
զրոյից չեմ բաժանվում
քո ճամփեքին անցումներ չկան
սխալ տեղից անցա։
կանաչն էլ վառվեց խաչմերուկում
մոխրացավ
մոխրա ցավ
ամեն բան իր տեղն ընկավ
երբ կանգառից դուրս իջա ու
կանգնեցի խաչմերուկում թարթող դեղինի տակ