կ[ամուր]ջ


սիրային դրամաներում
կամ դրամատիկ սիրավեպերում
կամուրջները քանդվում են
մյուս ափին թողնում մեկին
ու մեկին՝ մյուսին
հիմնականում

ես կանգնած եմ մյուս ափում
մեջքով
ու հայելիով եմ նայում
քո մեջ, քո
փողոցում ամեն օր
կամրջին հասնելուց
քայլերս դանդաղեցնում ու
նայում եմ հայելուց դեպի 
1.4 վայրկյանի չափ նեղ միջանցքի մյուս ծայրը
մի պահ անհետացումդ տեսնելու հույսով

դու երբեք չես անհետանում
մեր կամուրջը չի քանդվում
ամրանում ու երկարում ա
մենք կամուրջը չենք անցնում
մյուս ափին թողնում ենք մեկին
ու մեկին՝ մյուսին
հիմնականում
միշտ