սպասում

քո տաք սպասում
համեմի ճյուղեր
մի պտղունց արցունք
մի քիչ թթվասեր
մի քիչ թթված սեր

իմ փոքր ամանում
կես պղպեղ կծու
սևացած մածուն
մի գդալ սպասում
քսաներկու սպասում